00:00:00

Պայթյուն Գավառում

16:20, 08 հունվար 2020 Պատահարներ

Հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են տունը և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր