00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ

16:11, 08 հունվար 2020

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։ Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն առավոտյան հարցը քննարկել է Առողջապահության նախարարի և Շիրակի մարզպետի հետ։ Հաշվի առնելով բնակիչների բողոքները՝ գրավոր հարցում է ուղարկվել Առողջապահության նախարարություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր