00:00:00

Խաբարովսկում ծնողները երեխային թողել են պատշգամբում․ նա ցրտահարությունից մահացել է

16:06, 08 հունվար 2020 Պատահարներ

Խաբարովսկի երկրամասում բնակարաններից մեկի պատշգամբում երեխայի դի են գտել: Այս մասին հայտնում է տեղական առողջապահության նախարարությունն իր lnstagram-յան էջում: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել երկրամասի քաղաքներից մեկում: Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել: Ըստ նախնական տվյալների, երեխային պատշգամբում են թողել երեխային ծնողները: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, մահացածն ընդամենը 7 ամսական էր: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր