00:00:00

Դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

15:51, 08 հունվար 2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրյուն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: Հիշեցնեմ, որ երեխայի մոտ առաջացել էր շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել էին Երևան:
Երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր