00:00:00

Բողոքի ակցիայի մասնակիցները կրկին կփակեն ճանապարհը, եթե հարցին հօգուտ իրենց լուծում չտրվի

15:10, 08 հունվար 2020

Ինչպես հայտնի է այսօր տևական ժամանակ փակ էր Գյումրի-Երևան ճանապարհը: ՇՄ մարալիկ քաղաքի և հարակից համայնքների բնակիչները պահանջում են չփակել Մարալիկի ծննդատունը: Բողոքի ակցիայի մասնակից բուժաշխատողներից մեկը հայտարարեց, թե առողջապահության նախարարությւոնից ատճառաբանում են, թե ծննդկանների թիվը շատ քիչ է, տարվա մեջ ունենում են 106 ծնունդ 150-ի փոխարեն: Նրանց համար զարմանալի է նախարարության այս դիրքորոշումը, քանի որ ինչպես բուժաշխատողներն են պնդում՝ դեռևս ամսիներ խոստացել էին վերանորոգել Արթիկի, Մարալիկի և Թալինի հիվանդանոցները: Նշենք որ ծննդատունն ունի 12 աշխատակից: Ակցիայի մասնակիցների բողոքը լսեց Շիրակի մարզպետը, ապա առողջապահության նախարարության աշխատակիցը: Ներկայումս Շիրակի մարզպետարանում կատարվածի հետ կապված տեղի է ունենում խորհրդակցություն: Մարալիկի և հարակից բնակավայրերի բնակիչները հայտարարում են, եթե խնդիրը հօգուտ իրենց լուծում չստանա, ապա կրկին կփակեն ճանապարհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր