00:00:00

Երևանում բախվել են Hyundai, Lexus RX 350, Opel և կայանված Lada Priora մակնիշի ավտոմեքենաները. կա 3 տուժած, վարորդներից մեկը գեներալ-մայոր է

12:56, 08 հունվար 2020 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ը: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց բախվել են Hyundai և Lexus RX 350, Opel և կայանված Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Hyundai-ն կողաշրջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով գեներալ-մայոր է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր