00:00:00

Լարված իրավիճակ Շիրակի մարզում. Մարալիկում ծննդատան ու հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը. պահանջում են հանդիպում վարչապետի հետ

11:40, 08 հունվար 2020

Արդեն 1 ժամից ավելի է, լարված ու իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Մարալիկ քաղաքի կենտրոնական փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվոով բնակիչներ, ովքեր դեռ ԽՍՀՄ տարիներից բուժօգնություն ստանալու նպատակով օգտվել են ծննդատնից ու բժշկական կենտրոնից, փակել են ճանապարհը և պահաջնում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ վերջնականապես լուծի ծննդատան ու հիվանդանոցի խնդիրը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցկներն ասում էին. «Առողջապահության նախարարության Երևանի իրենց տաքուկ կաբինետներում նստած ինչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Որ մի «հանճարեղի» մտքով է անցել, որ ծննդատունն ու հիվանդանոցը լուծարեն: Այ խելոքներ, հետո էլ ասում եք, աշխատատեղեր ենք ավելացնում: Դուք ոչ թե ավելացնում, այլ աշխատող բժշկի, բուժքրոջ ողնաշարն եք կոտրում: Մենք պահանջում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անձամբ միջամտի ու այս խնդիրը լուծի: Հասկանում ենք, որ դիմում ենք ծայրահեղ քայլի, բայց հենց մենք էինք նաև միացել ժողովրդի այն զանգվածին, ովքեր փողոց փակելով իշխանության բերին Ն. Փաշինյանին ու նրա թիմին ու, ցավոք, հիմա նրա թիմի որոշ անդամներ ցավ են պատճառում ու պռոբլեմներ ստեղծում մեզ համար: Ճանապարհը փակած ենք պահելու այնքան ժամանակ, մինչև մեր խնդրին միջամտի վարչապետը»: Այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր