00:00:00

«Կարմիր գիծը հատված է. ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են». քաղաքագետ

10:59, 08 հունվար 2020

Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի ունեցող զարգացումներին: Նա,  մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի... Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան եւ այլն: Լավ կանխատեսում չունեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր