22:07:02

Շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ․ Արման Աբովյան

02:35, 08 հունվար 2020 Քաղաքականություն

Տարածաշրջանում տեղի են ունենում բավականին հետաքրքիր տեղաշարժեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ «Իրանը փաստացի սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Պարզ է, որ իրանցիները չափազանց պրագմատիկ են և կանեն ամեն ինչ, որ իրենց ակնկալած վրեժի հետևանքները չհարվածեն անմիջապես Իրանի տարածքին։ Բոլորը իրենց չափաբաժնով փորձում են մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից։ Գերմանացիները և սլովակները, օրինակ` դուրս են բերում Իրաքում տեղակայված իրենց զինծառայողներին, Թուրքիան, ընդհակառակը, ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում` զուգահեռ սկսելով ռազմական ներխուժում Լիբիա։ Չինաստանի ԱԳՆ դատապարտելով Սուլեյմանիի սպանությունը` բավականին իրանամետ դիրք է բռնել (իհարկե, թողնելով շատ մեծ քաղաքական լյուֆտ)։ Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա, Մերկելը և Մակրոնը չեն շտապում գործնականում աջակցել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի հրատապ վեհաժողովը բացի հայտարարություններից կրկին չշտապեց իրական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին։ Մի խոսքով շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31