00:00:00

Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է ավստրիացի գործընկերոջը

20:28, 07 հունվար 2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում շնորհավորել է Ալեքսանդր Շալենբերգին՝ Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Շնորհավորանքներս Ալեքսանդր Շալենբերգին՝ Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ ավստրիացի իմ գործընկերոջ հետ շարունակական համագործակցությանը՝ ուղղված մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա խթանմանը և բոլոր ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացմանը»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր