00:00:00

Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը

17:08, 16 հոկտեմբեր 2019

Մենք սեպտեմբերի երեք «վիքենդները» համեմատել ենք եւ տեսել ենք, որ եթե սեպտեմբերի 6-9-ին զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում տպվել է 112 հազար 527 ՀԴՄ կտրով, որով հայտարարագրվել է 381 մլն դրամ, սեպտեմբերի 13-15-ին տպվել է 118 հազար ՀԴՄ կտրոն՝ 393 մլն դրամի, իսկ արդեն սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 հազար կտրոն եւ հայտարարագրվել 403 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանի անկախության օրերին Գյումրին ունեցել է 15 հազար այցելու, սակայն տպվել է այնքան կտրոն, որքան դրան նախորդող ժամանակաշրջանում: «Սա խոսում է այն մասին, որ կա ՊԵԿ-ի թերացումը: Մենք այդպիսի հետեւություն ենք արել: Բայց ավելի շատ այստեղ կա ՀԴՄ կտրոն չտրամադրելու մշակույթի դեռեւս պահպանված ավանդույթ: Այդ վերլուծություններից անմիջապես հետո մենք Շիրակի մարզի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետեւ կարծել ենք, որ ինքն էլ իր հերթին թերացել է»,-ասաց Դավիթ Անանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր