00:00:00

«Այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն իր հագով էր կարել, հիմա էլ Փաշինյանն է այն հագել ու հագից չի ուզում հանել»

14:01, 08 հոկտեմբեր 2019

Ինչպես հայտնել   ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո  իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց՝  նիստի ընթացքում  քննարկել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները և թե ինչ հայեցակարգ   են ուզում տեսնել այդտեղ և ինչպես կարելի է մշակել այդ հայեցակարգը։ Մակունցի  խոսքով` նախատեսվում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել օրենսդարական նախաձեռնություններից մինչև տեխնիկական փոփոխությունների միջոցով: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ ինքն ուրախ կլինի, որ ՀՀ-ն հասնի  եվրոպական երկրների մակարդային, որ քաղաքացիական անձինք զեկավարեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բայց այդ ամենին անցնելու համար ՀՀ-ն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Քաղաքագետի խոսքով՝ այս պահին Հայասանի համար սխալ որոշում կլինի, որ քաղաքացիական անձը ղեկավարի ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն։ Հիշեցնենք՝  խորհրդարանն արդեն իսկ  առաջին ընթերցմամբ ընդունել  է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ԱԱԾ այն ծառայողը, որը մինչև նշանակումը այդ համակարգում զբաղեցրել է բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում: Իսկ առաջարկված փոփոխության համաձայն բոլոր այս պահանջներն այլևս պարտադիր չեն և ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: «Դա հատկապես  ԱԱԾ-ի համար կարող է կործանարար լինել։ Փաշինյանը ցանկանում է ՀՀ-ի ԱԱԾ-ն դուրս բերել այսպես ասած՝ այլ երկրների ազդեցության ոլորտից․ ես դա հասկանում եմ,  բայց չի կարելի հախուռն որոշումներ կայացնել։ ԱԱԾ-ն կարևոր ինստիտուտ է, մանավանդ, երբ խոսքը արտաքին վտանգներին է վերաբերում։ Մենք չպետք է մոռանանք, որ քաղաքակիրթ պետություններով   շրջապատված   երկիր չենք։ Մենք ո՛չ Սլովենիա ենք, ո՛չ Ավստրիա,  ո՛չ էլ Հունգարիա։ Մենք ունենք այնպիսի հարևաններ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ այդ երկրների արտաքին դոկտրինում մի տող կա՝ ոչնչացնել Հայաստանը․ դա բառացի ասված չէ, բայց բոլորս գիտենք այդ մասին»։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ իր պաշտոնավարման օրվանից մինչ օրս վարչապետը ընդամենը երկու ոլորտում է նկատելի դրական  փոփոխոթյուններ  գրանցել՝  շուրջ 20 զորամասում զինվորների սննդի տրամադրման հարցը  բարելավվէլ է, և որոշ  մասով ճանապարհաշինությունն է բարելավվել, իսկ մնացած ոլորտներում վիճակը բոլորովին լավ չէ։ «Իսկ  հիմա ուժային կառույցների վերավերյալ նման անտամաբանական որոշում բերել․․․ դա շատ սխալ է։  Եթե Ավստրիայում կամ Հունգարիայում  ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ղեկավարները քաղաքացիական անձինք են, ապա պետք է նույն հաջողության հիշել, որ այդ երկրները ճանապարհ են անցել, որ այդ օրենքները  ընդունել են։ Հարցը  ոչ թե փողոցից եկած երիտասարդի կողմից ոստիկանության գեներալին հրահանգներ տալն է, այլ այն, որ  մենք ընդհանրապես պատրաստ չենք այդ համարագին»։ Քաղաքագետի խոսքով՝  մեր երկրում բազում խնդիրներ կան, ուստի  մինչև վերոնշյալին հասնելը նախ հարկավոր է  անհապաղ լուծում պահանջող խնդիրները լուծել։ «Նախ, լավ կլինի, որ Փաշինյանը փոխի  Սահմանադրությունը՝ վերականգնելով պառլամենտանախագահական կառավարման համակարգը։  Այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանն իր հագով էր կարել, հիմա էլ Փաշինյանն է այն հագել ու հագից չի ուզում հանել», -  ասաց քաղաքագետը՝ ընդգծելով՝ սերժ Սարգսյանն ուզում էր, որ իր իշխանությունը վերարտադրվեր, իսկ Փաշինյանը ժամանակին դեմ էր   այդ Սահմանադրությանը, քննադատում էր այն, մինչդեռ այժմ նա չի էլ ուզում փերբազատվել այս Սահմանադրությունից։ «Նախ պետք է Սահմանադրությունը փոխել, ապա նոր ուժային կառույցներում  փոփոխություններ մտցնել, իսկ հախուռն որոշումներ ընդունելով՝ մենք կործանման կգնանք», -   ասաց Գագիկ Համբարյանը՝ նշելով՝ չի կարելի փողոցից մեկին տանել ու նրան վստահել  ԱԱԾ-ի կամ ոստիկանության ղեկը։ «Լավ կլինի, որ   տիկին Մակունցը ոչ թե լոկալ, այլ ավելի գլոբալ խնդիրների մասին խոսի։ Պետք է նախ Սահմանադրությունը բարեփոխել, ու նոր միայն քայլ առ քայլ բարեփոխել ուժային կառույցները։ Մենք շենք կարող մեզ թույլ տալ միանգամից շոկային «բարեփոխումներ» իրականացնել,   և պետք է  ունենալ այնպիսի ԱԱԾ  տնօրեն, որը սերտ հարաբերություններ  լունենալ նաև այն երկրների պաշտոնյաների հետ,  որոնցից կախված է նաև ՀՀ անվտանգությունը», - եզրափակեց քաղաքագետը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր