00:00:00

Թող այդ անգրագիտության պիտակը մնա իմ վրա. Վլադիմիր Վարդանյան

16:32, 04 հոկտեմբեր 2019

Այո, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցության մասին հրավերի մեջ տեղ է գտել վրիպակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրավիրելու գրության մեջ «սեպտեմբերի 24»-ի փոխարեն գրված է եղել «հոկտեմբերի 24»: Ա պարզաբանեց հարցը՝ նշելով. «Դատեղի է ունեցել շատ հասարակ եղանակով. Մենք երկար ժամանակով մտածում էինք, թե արդյոք պետք է հրավիրենք պարոն Թովմասյանին մեր հանձնաժողովի նիստին, թե ոչ, որովհետեւ օրենսդրական որեւէ կարգավորում, որեւէ պարտավորություն չկա: Բայց հաշվի առնելով, որ մենք ջատագովն ենք, որ բոլոր գործընթացները լիմեն թափանցիկ եւ պարոն Թովմասյանը հնարավորություն ունենա արտահայտվելու, մեկ օր առաջ սեպտեմբերի 23-ին իմ հանձնարարությամբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փորձագետները կազմեցին այդ փաստաթուղթը: Կազմել են արագ եւ ես անմիջապես ստորագրել եմ: Այո, չեմ նկատել, ստանձնում եմ պատասխանատվությունը, ընդունում եմ իմ մեղավորությունը: Թող մեկը ասի, որ երբեւիցե ամսաթվերը գրելիս նման վրիպակ թույլ չի տվել»: Նա ընդգծեց, որ ինքը կարող էր հայտարարել, որ սա սաբոտաժ է, այդ փորձագետները աշխատել են նաեւ նախկինների օրոք, սա դիտավորություն է եւ այլն, բայց ինքը խոստովանում է, որ եղել է վրիպակ: «Այդ գրությունն, ըստ էության, ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն պաշտոնական հեռախոսազանգը, որն արել է հանձնաժողովի գործավարը՝ ներկայացնելով համապատասխան խնդիրը ՍԴ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:  Տեղեկացրել են, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված են հետեւյալ հարցերը, իսկ վերջին հարցը վերաբերում է ձեր լիազորությունների դադարեցմանը: Եվ քանի որ որոշել ենք առաջինը քննարկել այդ հարցը, խնդրում ենք՝ ցանկության դեպքում լինել ԱԺ-ում ժամը 10-ին»: Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ օրենսդրությունը սահմանում է, որ նման նախաձեռնության դեպքում հանձնաժողովը երկշաբաթյա ժամկետում պետք է տա համապատասխան եզրակացություն. «Այսինքն որեւիցե պարագայում հոկտեմբերի 24-ը չէր կարող լինել նիստի օր: Քաղաքականության մեջ ընդունված է այսպիսի սենսացիոն լուրերը պահենք վերջին օրով հրապարակենք, բայց իմ խորին համոզմամբ ՍԴ-ն սենսացիաների համար նախատեսված մարմին չէ եւ եթե այդ վրիպակը տեսել էին, պետք է անմիջապես արձագանքեին: Թող այդ անգրագիտության պիտակը մնա իմ վրա, ես չեմ պիտակավորում մյուսներին: Ես ուզում եմ, որ ՍԴ-ն գնահատական տա նրան, թե ՍԴ նախագահին ուղղված գրությունը ինչո՞ւ է հրապարակում ՍԴ աշխատակազմի ղեկավարը, այն էլ իր անձնական ֆեյսբուքյան էջում: Դրանից հետո ես դառնում եմ հարձակման թիրախ, այն մարդկանց կողմից, որոնք անձնական շփումներում գալիս փաթաթվում, պաչում են, ասում են՝ դու մեր ընկերն ես: Ես դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին պատշաճ գնահատական տրվի: Եթե դա կատարվել է առանց ՍԴ նախագահի իմացության, դա անթույլատրելի է, որովհետեւ գրությունն ուղղված է ՍԴ նախագահին, իսկ եթե դա կատարվել է ՍԴ նախագահի իմացության, սա եւս պետք է իրավական գնահատականի արժանանա ՍԴ-ի կողմից»,-հայտարարեց Վարդանյանը: Ինչ վերաբերում է նրան, որ Հրայր Թովմասյանը չցանկացավ ԱԺ նիստում ներկա լինել իր հարցով քննարկմանը, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ներկայանալ-չներկայանալը ՍԴ նախագահի իրավունքն է, ոչ թե պարտականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր