00:00:00

Զարուհի Բաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ

15:44, 06 սեպտեմբեր 2019 Սոցիալական Հայաստան

«Ուրախեմ Ձեզ ևս մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալելու համար: Ցավումեմ, որ իմ պաշտոնավարման և Ձեր առաքելության ավարտի միջև այսքան կարճ ժամանակ էր մնացել, բայց ուրախ եմ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի և գործընկերության համար՝ հատկապես կանանցհիմնախնդիրների, խաղաղաշինության և արդյունավետ կառավարման ոլորտներում: Ես առանձնակի ջերմությամբ եմ հիշելու մեր գործընկերությունը:  Համոզված եմ, որ հետագայում դեռ հանդիպելու ենք, որ վերադառնալու եք Հայաստան՝ որպես մեր երկրի լավ բարեկամ»,- այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի ՄիացյալԹագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Դեսպան  Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ընդունելության համար, և ուրախությամբ արձանագրել այն առաջընթացը, որ գրանցվել է կանանց քաղաքական և տնտեսական ներկայացվածության, կանանց շրջանում ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման, ներառական տնտեսության զարգացման ոլորտում: Նա նաև տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամը մեկնարկում է նոր ռազմավարություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր օրենքները մեծ ազդեցություն կունենան ոլորտի բարեփոխման և ներառական հասարակության ձևավորման համար: Հանդիպման ավարտին տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄիացյալԹագավորության նորանշանակ դեսպան ԱլանԳոգբաշյանի հետ համագործակցությունը ևս արդյունավետ կլինի, իսկ լավագույն գաղափարները հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ ջանքերով. «Մենք ևս բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որ ունեցելենք նախարարության հետ, և ուրախ ենք, որ ձեր առաջնահերթությունները շատ հաճախ համընկնում են մեր պատկերացումների հետ: Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան և մենք ակնկալում ենք ձեզանից  ավելի մեծ և ավելի հավակնոտ նախագծեր, որովհետև համոզված ենք, որ թիմը, որը ղեկավարում եք դուք, ունակ է հասնել լրջագույն հաջողությունների»,- ասել է տիկին դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր