00:00:00

Սպասվում է առանց տեղումների եղանակ. առաջիկա 5 օրվա կանխատեսում

17:44, 26 մարտ 2018

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            23.40C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                -7.00C (1982 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝            7.80C

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր