00:00:00

Վերջում այդ բոլոր նախաձեռնությունները պետք է համատեղվեն. Ալեք Ենիգոմշյան

22:21, 24 մարտ 2018

 «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ իրենց ճակատը բաական ակտիվ գործում է ու պայքարում է Սերժ Սարգսյանի վերարատադրության դեմ: «Ակնկալիքները ակտիվ քաղաքացիների մասնակցությունն է: Մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին կավելանա մասնակիցների թիվը, բայց եթե ավելացված թիվը բավարար չլինի աշխատելու, իսկ իրենց ծրագիրն էլ իրականություն դառնա, դա չի նշանակի, որ ամեն ինչ ավարտված է: Այս մոբիլիզացիան նոր թափ է տալու պայքարին»,-այսօր «Մերժիր Սերժին» շարժման երթի ժամանակ ասաց նա: Ըստ Ենիգոմշյանի՝ այսօրվա երթի նախաձեռնությունը իրենց ճակատինը չէ, բայց իրենց ներկայությունը նշանակում է, որ այստեղ համերաշխություն կա: Խոսելով Քաղաքացիական պայմանագրի առանձին պայքարի մասին՝ նա նշեց, որ իրենք նաև Նիկոլ Փաշինյանի հետ են բանակցում, ցանկություն ունեն, որ առանձին շարժումներ չլինեն, լինեն միասնական: «Վերջում այդ բոլոր նախաձեռնությունները պետք է համատեղվեն»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31