00:00:00

Լրատվական դաշտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են Սերժ Սարգսյանի կողմից

20:52, 24 մարտ 2018

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն  Հարությունյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հրաչիկի Հարությունյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում:
Մովսես Խորենացու Մեդալով է պարգևատրվել նաև համար «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Ազատի Մանուկյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է հրամանագրի տեքստում: «Լրաբեր» լրատվական ծառայության ղեկավար Շավարշ Գևորգյանը ևս պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության ղեկավար Շավարշ Գետևոնի Գևորգյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Արտակ Բորիսի Հերիքյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,–ասված է Նախագահի հրամանագրում: Նախագահի հրամանագրով Երախտագիտության մեդալով է պարգևատրվել համար «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանի թղթակից Հովհաննես Քոսյանը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Ինտերֆաքս» լրատվական գործակալության Հայաստանի թղթակից Հովհաննես Ռուբենի Քոսյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,–ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր