00:00:00

Հոսանքահարված 11-ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

20:26, 24 մարտ 2018

Երեւանի Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում մարտի 22-ին հոսանքահարված 11-ամսական երեխայի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը: Շուշան Դանիելյանը նշեց, որ երեխայի սրունքի մասն է ախտահարվել, եւ դեռ հայտնի չէ, թե որքասն ժամանակ նա կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ կինը թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր