00:00:00

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

19:33, 24 մարտ 2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը պատասխանատուների խոսքով աննախադեպ ցուցանիշ է: Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, նկատել են, որ 2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարը երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ նպատակ ունի սերունդների մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում սերմանել: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31