00:00:00

ՇՊՀ-ի սկանդալային ռեկտորը ուսանողուհուն աշխատանքի է ընդունել որպես դասախոս

03:15, 24 մարտ 2018

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը հերթական գրառումն է կատարել, որտեղ նշում է՝ ուսանողուհին աշխատանքի է ընդունվել եւ աշխատում է որպես դասախոս: «Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի կողմից նոր սկանդալային բացահայտումներ են արվել կապված Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի խայտառակ գործունեության հետ (http://araratnews.am/dasavandogheh-der-dasaxos-che-shph-i-…/):  Այսպես, պարզվում է, որ ՇՊՀ ռեկտորի թույլտվությամբ Ֆիզիկական դաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնում որպես դասախոս է աշխատում, չզարմանաք,նույն բուհի, նույն բաժնի առկա 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ավետիսյանը: Սակայն, ամենազավեշտալին այս պարագայում ՇՊՀ պրոռեկտոր Երվանդ Սերոբյանի մեկնաբանությունն է, որը բուհական կրթությանը ծանոթ մարդու մոտ տարրական զարմանք է առաջացնում: Ըստ պրոռեկտորի պարզվում է, որ 85 ժամ տեսական դասընթաց դասավանդող դասախոսը, ով, ի դեպ, բուհի կայքում ներկայացված է որպես դասախոս, դասախոս չէ, այլ դասավանդող է: Սա պարոն Սերոբյանի դասախոսական անձնակազմի նոր տարակարգումն է: Բուհերում դասախոսները տարակարգում ունմեն՝ սովորական դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր: Հիմա, պարոն Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի հերթական հանցանքը թաքցնելու նպատակով հորինել է դասախոսի մի նոր տարակարգ՝ «դասավանդող» կոչվածը: Պրոռեկտոր Սերոբյանը այնպես է ներկայացնում ուսանողի կողմից բուհում դաս տալու հանգամանքը, որ Շիրակում եւ Գյումրիում ընդամենը երկու լողի մասնագետ կան եւ իրենք ստիպված են եղել նրանցից մեկին ժամեր տրամադրել: Այնինչ, նույն ուսանողուհու ուսուցիչները, ոքվեր վաստակավոր մարզիչներ են, ողջ և առողջ են և դասավանդում են Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում: Մեջբերում եմ՝ «Սերոբյանն ասում է` ի՞նչ եք առաջարկում, ավելի լավ է այդ դասաժամերը չանցկացնեի՞ն, թե՞ իրենց համալսարանի ուսանողուհուն նշանակեին: Համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորը համաձայն չէ այն դիտարկմանը, որ խախտվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը»: Սա հերթական զավեշտն է: Ու այս մտքի հեղինակը ՇՊՀ պրոռեկտորն է: Երևի պարոն Սերոբյանը չգիտի, որ մասնագետների բացակայության պարագայում համապատասխան մասնագետին հրավիրում են: Ինչ վերաբերվում է օրենքի խախտմանը, ապա այն ոչ միայն խախտված է, այլև ոտնահարված և անտեսված է, քանի որ օրենքն իրոք արգելում է, որ չդիպլոմավորված մասնագետը դասավանդի բուհում: Միայն ՇՊՀ-ում է հնարավոր այսպիսի խայտառակ բեսպրեդելը: Ու՞ր է նայում ԿԳ նախարարությունը: Շիրակի պետհամալսարանը հայաստանյան միակ բուհն է, որտեղ բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողը կարող է առաջատար մասնագետ աշխատել, իսկ նույն բակալավրի 4-րդ կուրսի ուսանողն էլ դաս տալ: Եթե Հայաստանում որոշ մարդկանց համար «գողություն անողը գող չէ», ապա շատ նորմալ է, երբ «դասախոսը դա դասախոս չէ, այլ դասավանդող է»,- գրել է Գագիկ Համբարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր