00:00:00

«Սերժ Սարգսյանը սոսնձվել է այդ աթոռին, որն իրեն չի պատկանում»

23:02, 23 մարտ 2018

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է կարողանալ բռունցքվել ու գնալ առաջ, և ինչքան էլ  ասեն, որ նրանք պարտված ենք, պետք է հասկանալ, որ համախմբված ժողովրդի դեմ խաղ չկա: Ապա ելույթի իրավունքը տրվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանին, ով էլ ներկայացրեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի վերաբերյալ ճակատի հայտարարության տեքստը: «Այն, որ Սերժ Սարգսյանը սոսնձվել է այդ աթոռին, որն իրեն չի պատկանում, դա գիտեինք, եթե սուտասանության օլիմպիադա լինի, ինքը չեմպիոն է լինելու, դա էլ գիտեինք, բայց որ հարցազրույցում բառերի կույտ, աճպարարություն պիտի աներ՝ նորից մեզ խաբելու, հիմարի տեղ դնելու, չէինք էլ ենթադրում»,-ասաց Մուրադյանը: Ըստ հայտարարության՝ Սերժ Սարգսյանը վերարտադրությունը հանգեցնելու է Հայաստանի և Ադրբեջանի նույնականացմանը, հուսալքության ու արտագաղթի նոր ալիք կառաջացնի, ինչը պարարատ հող կստեղծի բռնի մեթոդներով առկա իշխանությունների խորացման ու տարածման համար: Նա դիմեց ՀՀԿ ու ՀՅԴ անդամներին կոչով՝ սթափվել ու չաջակցել պետականաքանդ ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր