00:00:00

ԱԺ-ում վիճեցին ՀՀԿ-ականերն ու ընդդիմադիրները

15:37, 23 մարտ 2018

ՀՀ ԱԺ արտահերթ նիստը այսօր մեկնարկեց բանավեճով։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը  առաջարկեց  առանց ընդմիջման աշխատել, մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բողոքեց ԱԺ աշխատանքների կազմակերպման ձևից՝ հայտարարելով, որ 35 օրենքից բաղկացած փաթեթը մեկ ժամային քննարկման է դրվում, իսկ արտահերթները առաց ընդմիջման հնարավորություն չեն տալիս քննարկել, թե ինչ առաջարկություններ են արվել նախագծերում կամ իրենց արված առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք՝ ոչ։ «Այս ընթացակարգով չենք հասցնում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել նախագծերում։ Մենք դեմ ենք այս ընթացակարգին», - նշեց նա։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց Փաշինյանի հետ՝ հայտարարելով, իրենք ևս դեմ են առանց ընդմիջման աշխատելու ռեժիմին։ «Մեր աշխատատեղն այստեղ է, և եթե ինչ-որ մեկը շտապում է, կարող է գնալ։ Մենք գտնում ենք, որ ընդմիջման ռեժիմները պետք է պահպանել և աշխատել մինչև օրակարգի սպառելը։ Որևէ հապճեպության խնդիր չենք տեսնում, ուստի մենք ևս դեմ ենք, որ ընդմիջումը հանվի», - նշեց Զոհրաբյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շարունակեց պնդել, որ պետք է աշխատել առանց ընդմիջման ռեժիմի՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են երկարացնել աշխատանքը և հավելյալ նիստ գումարել։ Ընդդիմադիրների բողոքը չընդունվեց։ Բաբլոյանը հայտարարեց, որ խորհրդարանը կաշխատի առանց ընդմիջման, իսկ հարցերի քննարկումից անմիջապես հետո դրանք կդրվեն քննարկման։ Նա կոչ արեց պատգամավորներին չլքել խորհրդարանի շենքը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31