00:00:00

Քոչարյանի հակաիրավական կեցվածքը դուրս է անմեղության կանխավարկածի տրամաբանությունից

20:34, 01 հունիս 2019 Իրավական

Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը մտել է անորոշ փակուղի․ այս մասին են վկայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։ Մասնավորապես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործողությունները բեկումնային ընթացք հաղորդեցին այս գործով առկա տրմաբանությունն առհասարակ։ Քոչարյանին կալանքից ազատելու, ապա նաև գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումները ցրեցին կասկածներն առ այն, որ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, սակայն ի հայտ եկավ մյուս տեսակետը, ըստ որի, Հայաստանում դատական իշխանությունը չի կարողանում իրապես արդարադատություն հաստատել նախկին ռեժիմի թելադրանքով ու կամայականության դատավոր «հռչակված» անձանց միջոցով։ Այս մասին էր վկայում նաև մայիսի –ին տեղի ունեցած «դատարանների շրջափակում» իշխանական օպերացիան, որի շնորհիվ լեգիտիմացվեց ՀՀ-ում անցումային արդադատության ներդրման հայեցակարգը։ Այս ֆորմալ ճնշումը դատավորների վրա իր պտուղները տվեց մի քանի օրվա ընթացքում, քանի որ նույն դատավորի թեթև ձեռքով ետ կանչվեցին գործի նյութերը Սահմանադրական դատարանից և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան՝ ամրագրվելով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Կասեցման կանխավարկածից հետո իրավական գործընթացի նման սյուժեն սառը ցնցուղ էր Ռոբերտ Քոչարյանի և իր պաշտպանների համար, ինչի վկայությունն այսօր՝ հունիսի 1-ին, նրա պաշտպաններից Հայկ Ալումյանի ասուլիսն էր, որտեղ ակնհայտ երևաց պաշտպանական կողմի հակակրանքը դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Ստացվում է՝ սա էլ երկրորդ պտուղներ, որը քաղեց իշխանությունն իր տարօրինակ ակցիայից։ Նկատում ենք, որ արդարադատության սիմվոլ կշեռքն իր նժարները բավականին հաճախ է թեքում հօգոտ այս կամ այն կողմի, և քաղաքականությունը ևս մեկ անգամ հաղթում է իրավաբանությանը։ Տրամաբանական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է օրենքն իր ողջ «հմայքով» մատուցեր նախկին ռեժիմի ծնողներից համարվող Ռոբերտ Քոչարյանին, սակայն նման պարագայում, երբ ցանկացած վճռի դեպքում այս գործը քննվելու է նաև ՄԻԵԴ-ում, Քոչարյանի կողմից նման անձնուրաց խուսափումը իրավական մանիպուլյացիաներով պարտադրում է նրա անմեղության կանխավարկած կասկածի տակ դնել։ Ըստ էության պետության ներսում դատական համակարգի լծակներն օգտագործել ընդդեմ արդարադատության չի կարող բարոյական համարվել, քանի որ օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անմեղներն ու մեղավորները։ Այս ամենի ֆոնին իշխանությունների կողմից Քոչարյանին ընձեռված անծայրածիր ամենաթողությունը պաշտպանական գործողությունների տեսանկյունից հիմք են հանդիսանում Քոչարյանի հակաիրավական գործողությունները դիտարկել նրա անմեղության կանխավարկածից դուրս։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր