00:00:00

Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council

23:12, 03 մայիս 2019

Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննության մեջ: Կազմակերպության փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որոնք դեմ էին քաղաքական փոփոխություններին: Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով: Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև  փաստերը ստուգող կազմակերպություն՝  հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի եւ  պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների մասին:Հրապարակման մեջ նշվում է, որ այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում: Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգի սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ կապվող 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար. նրանք են AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Ադեկվադի» հիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Նարեկ Մալյանը, ինչպես նաեւ  Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը (նկարում):«Ադեկվադը» ներկայանում է կարգախոսով, իբրեւ ներկայացնում են այն, ինչի մասին լռում են մյուսները: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները: Օրինակ հոլովակներից մեկում Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը կամ մեղադրում խոստումներ տալու եւ դրանք չկատարելու մեջ: Ընդ որում, տեսանյութերում հնչող մտքերը փաստերով չեն ներկայացվում, այլ մի շարք լրատվամիջոցների այս կամ այն լուրով:Մյուս էջը՝ AntiFake.am-ը,  հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը։ AntiFake.am-ի ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարկաբեկելու վրա: Atlantic Council-ի փորձագետները մանրամասնում են, որ Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ, որոնք պնդում են, թե Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ թե Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունները: Փորձագետները նկատել են նաեւ, որ  երկու էջերն էլ քաղաքական արշավից բացի կենտրոնանում են նաև պատվաստանյութերի դեմ պայքարի եւ կեղծ լրատվության վրա:Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից: Սա, սակայն, դրսից միջամտության մասին վկայող միակ փաստը չէ: Atlantic Council-ի պնդմամբ, հստակ ապացույցներ կան, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Ավելին,  whois.net֊ում այդ դոմեյնի գրանցման և դրա պատասխանատու անձի մասին տվյալները փակ են՝ «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»: Փորձագետները նշում են, որ գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ:Անցած տարիներին արևմտյան բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին՝ համացանցի ու օնլայն տեխնոլոգիաների միջոցով:  Կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող այդ կառույցն, ի դեպ, ևս գրանցված է Սանկտ Պետերբուրգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր