2. Հիշում եմ, Վրաստանում Վարդերի հեղափոխության հաջողության գաղտնիքներից մեկը թե քաղաքագետ-փորձագետներ, թե ԱՄՆ-ում մեզ հանդիպած լիքը զրուցակիցներ ու հաստատություններ, որոնք ծրագրեր էին իրականացրել այնտեղ, համարում էին դատական համակարգի բարեփոխումները: Եթե Վրաստանում դատարանները համեմատաբար անկախ չլինեին այդ ծրագրերի արդյունքում, դժվար է ասել, թե ինչ կսպասվեր Միխեյիլ Սահակաշվիլուն, եթե տապալվեր... Հավանաբար նույնը, ինչ Հայաստանի ընդդիմադիրներին ու տվյալ դեպքում՝ Ժիրայր Սեֆիլյանի օրինակով:
3. Ես չեմ հիշում, որ որևէ ժամանակի ընդդիմություն լրջորեն դրած ու հետամուտ եղած (իրազեկման, հանրային համախմբման, այդ նպատակով քաղաքական լայն համախմբման, իշխանություններին ռեֆորմների դրդելու) լինի դատաիրավական համակարգի բարեփոխումներին: Անգամ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ավելի շատ քննարկում էին ԱԺ-ում լինելու, ընտրակարգի ու այլ հարցեր, քան թե այսպիսի կարևորագույն հարցեր... Միշտ փորձել են "ձուկը" գլխից բռնել, բայց որպես կանոն տապալվել են, իսկ "ձուկը" վերջում դատավճիռ է ընթերցել ու նրանց գլխից բռնել... Եւ միշտ՝ խիստ դատավճիռ:
4. Նման իրավիճակներում, իհարկե, քաղաքական գործընթացների ելքը շատ ռիսկային է լինում, և ինչպես տեսաբաններն են ասում՝ հեղափոխությունների հաղթելու դեպքում դրանք կատարողները հերոսներ են, իսկ պարտության դեպքում՝ դավաճաններ ու քրեական հանցագործներ....
5. Ցավում, ափսոսում ու մտահոգիչ եմ համարում, որ բերդում է հայտնվում Ազատամարտի պայծառ կերպարներից մեկը: Այս դատավճռի ուղերձը հրեշավոր է՝ անկախ նանից, ինչ է արել կամ չի արել Ժիրայր Սեֆիլյանը....