00:00:00

Միջգերատեսչական համակարգող խորհրդում քննարկվել են Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարմանն ուղղված մեխանիզմները

23:28, 20 մարտ 2018 Սոցիալական Հայաստան

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ՄԱԿ ԿՓՇԿ/ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը՝ նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ։ Բացելով նիստը և հաստատման դնելով քննարկվելիք հարցերի օրակարգը՝ ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է խորհրդի աշխատանքը, հատկապես կլիմայի փոփոխության մեղմմանն նպատակներին հասնելու միջոցառումների իրականացման նպատակով ընձեռված միջազգային մեծ աջակցության համատեքստում, և շեշտել մեր երկրի ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ։ Ընձեռնվող հնրարավորությունները վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին, ինչով էլ պայմանավորված է միջգերատեսչական համակարգող խորհրդի նման  ներկայացուցչական կազմը։ Մենք պետք է հնարավորինս օգտվենք առաջարկված  մեխանիզմներից՝ երկիր անհրաժեշտ աջակցություն ներգրավելու՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված թե՛ հարմարվողականության, թե՛ մեղմման ուղղությամբ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար,- նշել է Արծվիկ Մինասյանը։   Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության  հանձնառու­թյունների և ԵՄ հետ համագործակցության շրջանակներում կատարվող միջոցառումների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի առաջին տեղակալը մասնավորապես անդրադարձել է Փարիզյան համաձայնագրի դրույթներն իրականացնելու համար ստեղծված մեխանիզմներին, երկրի կարողությունների ամրապնդման գործընթացին, «Չափման, հաշվետվայնության ու հավաստագրման» (MRV) համակարգի ձևավորմանը և Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում փաստաթղթին։ Վերջինով ամրագրվել են այն միջոցառումները, որոնք ՀՀ կառավարությունը գերակա է համարում ջերմոցային գազերի նվազեցման նպատակով։ Անդրադառնալով կլիմայի փոփոխության մեղմմանն ու կլիմայի փոփոխությանը հարմարվելու ֆինանսավորման մեխանիզմներին՝ Է․ Գրիգորյանը նշել է, որ այդ նպատակներով ստեղծված «Կանաչ կլիմայական հիմնադրամից» Եվրասիա տարածաշրջանում առաջինը Հայաստանի հետ է ստորագրվել 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիր։ Բանախոսը տեղեկացրել է, որ մեկնարկած գործընթացներով նախատեսված են պետական կառավարման կարողությունների հզորացում, ինչից կարող են օգտվել պետական մարմինները՝ հատկապես, որ գրեթե բոլոր գերատեսչություններն ունեն ստանձնած պարտավորություններ կլիմայական փոփոխությունների ենթատեքստում։ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրությունը և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի արդյունքները ներկայացրել է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։ ՀՀ կառավարության «ՀՀ կողմից վավերացված մի շարք բնա­պահ­պանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավո­րությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  թիվ 49-8 որոշմամբ սահ­ման­ված միջոցառումների իրականացման հարցերը զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության կլիմայի փոփոխության և մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը։ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը ներկայացրել է «Կանաչ կլիմայական հիմնադրամին»  ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությունների ներկայա­ցման ֆինանսական մեխանիզմները։ Խորհրդի նիստում ծավալվել է շահագրգիռ քննարկում, դիտարկվել են մի շարք առաջարկներ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր