00:00:00

Ինչքան կարելի է համբերել, ախր, ամռանը ջուր չեն տալիս. նամակ ընթերցողից

22:49, 20 մարտ 2018

Irakanum.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որով ընթերցողներից մեկը հայտարարություն է անում՝ խնդրելով, որպեսզի այն դառնա հանրության սեփականությունը: Ներկայացնում ենք ընթերցողի նամակն ստորև՝ «Հարգելի լրագրող, ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, ով իր անունը անվտանգությունից ելնելով՝ դեռևս չի բարձրաձայնում: Տարիներ շարունակ մենք դարձել ենք Հակոբյան ընտանիքի գերին, այո-այո, հենց էն Հակոբյանի, ում Թունելի Հակոբ են ասում, Հակոբի տղա Պարույր են ասում: Իսկ վերջին տարիներին հենց Հակոբի տղա Պարույրն է, ով խայտառակ կերպով մսխում է պետական բյուջեն, քայքայում ջրերը և իրանով անում, գյուղացուն զրկում ջրից, գոյատևելու հնարավորությունից: Ինչ է, պլոճիկով մեկը չկա՞ այս ամենին վերջ դնի, չկա՞ սրանց իրենց գերդաստանով հեռացնի կառավարման ոլորտից, ինչքան կարելի է համբերել, ախր, ամռանը ջուր չեն տալիս բերք ունենանք, շատ անգամ նույիսկ խմելու ջուր, ձմռանն էլ, խաբում են, ասում իբր ջուր չկա, սառածա, կամ իբրև թե տանում են Սևանա լիճ ջուրը, բայց դե երևումա ինչ են անում… էնա անցնում էինք Կեչուտի ջրամբարի կողքով, դրան կից հիդրոկայանա գործում, ահռելի ջուր են տալիս դրան, հենց էդ Պարուրը Հակոբյանն ա տալիս…ասա, բա ասում ես ջուր չունես նույիսկ Սևան տանես, բա ոնցա լինում, որ անաստվածի պես ջուրը ըտենց բաշխում ես ու գնումա….էն էլ ուրա գնում, դեպի թշնամի Ադրբեջան: Հարգելի լրագրող, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրեք իրանց, լուսաբանեք, թող բոլորն իմանան ինչ խայտառակություն է տիրում ջրերի հետ իրանց պաճտառով, էլ չասեմ, որ հիմա էլ անցել են գյուղատնտեսության ոլորտ…անկեղծ ասեմ, ձեր այս հոդվածի կողքով ես անտարբեր չկարողացա անցնել, քանի որ բոլորս ուղղակի տառապում ենք իրանց պատճառով, վստահում ենք, որ ձեր միջոցով միայն հնարավոր կլինի մաքրել մեր սուրբ հողն ու ջուրը այս խուժան վիճակից… Հարգանքով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր