00:00:00

Բազմաթիվ ծրագրեր կան իրականացնելու․ Նոր Նորք վարչական շրջանը առաջին հորիզոնականում է

22:19, 20 մարտ 2018

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2018թ. փետրվար ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանը: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ երկրորդ ամիսն է անընդմեջ Նոր Նորք վարչական շրջանն է ճանաչվում լավագունը։ Հարցին, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում, Ուլիխանյանն ասաց․ «Երեւանի քաղաքապետարանի բոլոր վարչությունները հատուկ չափորոշիչներով գնահատում են կատարված աշխատանքները։ Սահմանված է քսան բալանոց սանդղակ»։ Ուլիխանյանի խոսքով՝ սա ոչ միայն իր այլ նաեւ իր ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմի պատշաճ աշխատանքի արդյունքն է։ Արմեն Ուլիխանյանը նշեց, որ զբաղված են Երեւանի 2800 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մշակված ծրագրերի իրականացմամբ։ «Բազմաթիվ աշխատանքներ կան  միջոցառմանը ընդառաջ»,- ասաց նա։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր