Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, եւ արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:
Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեեւ հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, եւ վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր: Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, եւ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, եւ Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու եւ ըստ այդմ՝ նաեւ փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետեւ փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Համենայնդեպս, այստեղ առանցքային է դառնում հրապարակի ուժերի պահվածքը, թե ինչ կհայտարարեն նրանք, եթե հանրությունը դուրս չգա, այսպես ասած, կրիտիկական զանգվածով: Նրանք կհայտարարե՞ն, որ իրենք չգտնվեցին բավականաչափ համոզիչ, կրեատիվ կամ հաշվարկի եւ քաղաքական օրակարգի մշակման առումով ռացիոնալ, թե՞ կասեն, որ իրենք արեցին իրենցից հասանելիքը, բայց հասարակությունը մնաց տանը եւ հետեւաբար արժանի է այս իշխանությանը, ինչը թարգմանաբար կնշանակի, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ է, եւ ընդդիմությունը հրապարակում չլուծեց այլ հարց, դրանից բացի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում