00:00:00

132 արտակարգ պատահար՝ մեկ շաբաթում․ կան զոհեր

15:45, 19 մարտ 2018 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 157 կենցաղային կանչ,  60 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 9 դեպք, որի հետեւանքով տուժել է 15 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր