00:00:00

Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է ոստիկանության տարբեր ստորաբաժաանումների մի խումբ ծառայողների

18:00, 26 մարտ 2019

Ոստիկանությունում մարտի 25-ին  տեղի է ունեցել  պարգևատրման հանդիսավոր արարողություն:Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության ղեկավարությունը, կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ծառայությունների պատասխանատուներ:
Առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողների հայտնաբերման, ինչպես և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով և դրամական խրախուսանքներով: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով պարգևատրվածներին՝ կարևորել է նրանց անձնվեր ծառայությունն ու հանցավորության դեմ պայքարում մաղթեց նորանոր հաջողություններ: Նա հույս է հայտնել, որ խրախուսանքները կոգևորեն նրանց ավելի սրտացավ ծառայելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր