00:00:00

Խորիկյանին և Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ. ՇՊՀ ուսխորհրդի նախագահ

21:04, 17 մարտ 2018

Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ առնչվող բուհում կատարվող վերջին դեպքերին: Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից: Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհուրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ՝ պատասխանատու կերպով հայտարարում եմ. համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար: Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր