00:00:00

«ՄԵՆՔ» ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք

20:43, 17 մարտ 2018

2013 թվականից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով իրականացվում է «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որը էապես նպաստում է մարզային երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների զարգացմանը։   «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք։ Որպես այս գործընթացի մեկնարկ կազմակերպության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վանաձորի համայնքապետ պարոն Մամիկոն Ասլանյանի հետ և քննարկել դրա կարևորությունը  քաղաքի և երիտասարդների համար։ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար «ՄԵՆՔ» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի մանրամասները, ընտրության չափանիշները, կարգը և այլն։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական վարչության, Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր