Հայոց պատմության էջերում դժվար է գտնել մի տող, որտեղ գրված կլինի, որ Հայաստանի ղեկավարը բանտարկվում է սեփական հայրենիքում։ Շատերն այս հանգամանքի վրա նրբորեն աչք են, փակում, բացի նրանցից, ովքեր դեռ հավատում են, որ Ռոբերտ Քոչարյանն անմեղ է և պետք է արդարացվի։ Դժվար է ասել, թե պատմությունն ում կների, աչք փակողին, թե՞ շահարկողին։ Այնուամենայնիվ, մեղադրայալի աթոռը պարտավորեցնում է իր տիրոջը վերապահումով վերաբերվել, իսկ ովքեր հաստատակամորեն են աջակցում, իրենց դեմքին են դաջում կեղծավորի դիմակը։
Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս ցանկացած հայ մարդու աչքի առաջ գալիս է երկու իրադարձություն՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1։ Սրանք հայոց պետականության պատմության մեջ կմնան որպես սև օրեր, և հայ ժողովուրդը երբեք չի կարողանա մարսել, այն ինչ տեղի է ունեցել այս իրադարձությունների ժամանակ։ Ո՞վ է թիվ 1 պատասխանատուն, իհարկե երկրի ղեկավարը։ Այսօր բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ կոկորդ են պատռում, որ եթե միջազգային կազմակերպությունում ՀՀ-ի դերը նվազել է, դրա միակ մեղավորը երկրի ղեկավարն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ադ նույն մարդիկ այս տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չասացին, որ եթե պետության ներսում՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, սպանում են սեփական սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացիներին, ապա դրա մեղավորը երկրի ղեկավարն է․ սա այն մասին, ինչի պատճառով Քոչարյանը հիմա ճաղերի ետևում է։
Զարմանալին այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանցակազմի առկայությունը միայն մարտիմեկյան 10 զոհերի հետ է կապված, բայց արդյո՞ք մինչ այդ նրա ձեռքերն արյունոտ չէին, չէ որ նրա կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ՀՀ գլխ. Դատախազ, ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, ԱԺ երկու փոխնախագահներ, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար, ԱԺ երկու պատգամավորներ, վարչապետի խորհրդական, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ և այլ պետական պաշտոնյաներ և բարձրաստիճան սպաներ՝ թվով 39։ Ոճրագործությունների թվով կամ մասշտաբներով Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիները գերազանցում են, ոչ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին, այլև 70-ամյա խորհրդային շրջանին։ Այս մասին նախկինում շատ է խոսվել, սակայն Սերժ Սարգսյանի համար իշխանության բռնի զավթումից հետո կարծես կաթվածահար եղած հայ հանրությունը «նոկաուտի» ենթարկվեց և կորցրեց հիշողությունը, բացի այդ Սերժ Սարգսյանի դավադիր կառավարման արդյունքում օրվա հացի խնդիր լուծող հայ ժողովուրդը ժամանակ էլ չուներ հիշելու անցյալի ոճրագործությունները։ Սակայն ինչպես ասում են լուսաբացից առաջ միշտ էլ ամենամութն է լինում։ Թավշյա հեղափոխությունն իրոք հայ ժողովրդի լույսն էր, քանի որ այն լույս սփռեց վաղուց մթում կորած ոճրագործությունների, փաստաթղթերի, հրամանների և պետական մակարդակով դավաճանությունների վրա։ Դրանցից թերևս ամենաաղմկահարույցը մարտի 1-ի նոր հանգամանքների վերհանումն էր։ Մասնավորապես՝ ՀՔԾ պետի հայտարարությունից պարզ դարձավ, որ ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել էր հատուկջոկատայինների կողմից, որպեսզի արդարացվի արտակարգ դրություն մտցնելու Ռոբերտ Քոչարյանի որոշումն ու այն 0038 հույժ գաղտնի հրամանը, որը ստորագրել էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը ։ Երկրորդ նախագահի հրամանով առաջնագծում ծառայություն իրակացնող մի շարք ստորաբաժանումներ թողել են դիրքերն ու իջել մայրաքաղաք՝ ընդդեմ սեփական անզեն ժողովրդի։
Եվ վերջում կարող ենք փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացված այս վերջին ոճրագործությունը զուտ իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում պահելը չէր, դրա մասին վկայում է նաև այն անտարբերությունը, որ հիմա հանրապետականները ցուցաբերում են նրա նկատմամբ։ Այդ արյունահեղության նպատակը կառավարման տարիների ընթացքում դիզած միլիոնավոր դոլարների պահպանման համար երաշխիքներ ձեռք բերելն էր։
Պետք է ընդունենք նաև, որ այս ժամանակահատվածում էականը այն չէ թե քանի միլիոն է Քոչարյանը գողացել իր ժողովրդից, քանի որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել են «թալանչի» ղեկավարներ, և դրա մասին խոսելով՝ մենք ստվեր ենք գցում այն արյան վրա, որը դեռ չի չորացել Ռոբերտ Քոչարյանի ձեռքերին։
Նշենք, որ մարտի 1-ի գործով նախաքննությունն ավարտվել է։ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նյութերը բաղակացած են 76 հատորից։
Նշենք, որ այս գործի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քորարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
Irakanum.am