00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հրատապ խնդիրներ

21:29, 17 փետրվար 2019

Փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան լավ նախադրյալներ է ստեղծում հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Որպես կարևոր ուղղություն, ի թիվս այլոց, ընդգծվեցին բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտները: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Յան Հեքերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր