00:00:00

Հո դու մլիցա՞ չես, այ տղա. միջադեպ թեկնածուի և վստահված անձի միջև

20:38, 17 փետրվար 2019

Քիչ առաջ 21/09 տեղամասում միջադեպ եղավ համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձ Էրիկ Սիմոնյանի և թեկնածու Նորայր Հայրապետյանի միջև։ Վերջինս կնոջն ուղեկցում էր ընտրատեղամաս։ Այս ընթացքում Էրիկ Սիմոնյանը, որը նույնիսկ չէր գրանցվել, թեկնածուին դուրս հրավիրեց։ Թեկնածուն նշեց, որ կնոջն է ուղեկցում։ Թեկնածուն նաև վստահված անձին հարց ուղղեց` գրանցվա՞ծ է նա արդյոք, ինչին բացասական պատասխան ստացավ. «Չէ։ Միլիցա՞ ես»։ Եվ բանավեճ սկսվեց։ Ի դեպ, Էրիկ Սիմոնյանի եղբայրը Վարդենիսի փոխոստիկնապետն է։ Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր