00:00:00

Օպերայի հարակից տարածքը կանաչապատելու եւ ձեւավորելու համար կհայտարարվի բաց մրցույթ

19:10, 11 փետրվար 2019

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետեւողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Երեւանում սեփական նախաձեռնությամբ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ քաղաքացիների կողմից առաջարկներ ներկայացնելու նպատակով առցանց համակարգի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետին զեկուցել են, որ «Ակտիվ քաղաքացի» առցանց հարթակը կծառայի ոչ միայն այս նախաձեռնությունը կյանքի կոչելուն, այլեւ ապագայում քաղաքացիների հետ մշտական կապի ապահովման, տեղական նշանակության հանրային հարցումներ իրականացնելու հնարավորություն կդառնա: «Սա հենց այն է, ինչ հարկավոր է: Առաջինը կմեկնարկի ծրագիրը, որը նախաձեռնել ենք, եւ ընդհանրապես, այս հարթակը կլինի ուղիղ կապ մեր բնակիչների հետ»,- նշել է Հայկ Մարությանը: Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով,  թանկարժեք ծառատեսակներով: Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաեւ բնակիչներին: Երեւանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության եւ բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը: «Սա բնակիչների ընդհանուր գույքն է, եւ պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն»,- նշել է  քաղաքապետը: Անդրադառնալով  Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության միջեւ ձեւավորված համագործակցությանը՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի կապակցությամբ եւ ընդգծել, որ փոխգործակցության արդյունքներն աստիճանաբար տեսանելի են դառնում քաղաքում: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր