00:00:00

Ուկրաինական պորտալը Հայաստանն ընդգրկել է հանգստի համար բյուջետային ուղղությունների թոփ 7-յակում

03:18, 09 փետրվար 2019

Ուկրաինական Ukr.Media պորտալը կազմել է 2019-ի բյուջետային ուղղևորությունների համար լավագույն երկրների 7-յակը, որում ընդգրկվել է նաև Հայաստանը: «Հայաստանն իրական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող Զվարթնոց տաճարը, Գառնիի ամրոցը, Էջմիածնի վանքը, որը նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում, Կաթողիկե և Զորավար եկեղեցիները Հայաստանի առավել հայտնի տասնյակ հուշարձաններից մի քանիսն են: Երկիրը չունի ելք դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սևանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսից մինչև օգոստոսի վերջերը, երբ ջուրը հաճելի տաք է լինում», - ասվում է պորտալի նկարագրության մեջ: Կայքի փորձագետները վերլուծել են նաև ավիատոմսերի և հյուրանոցային սենյակների գները: Ցանկում ներկայացված են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր