00:00:00

Տիգրան Սարգսյանը Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցերը

23:40, 08 փետրվար 2019

Եվրասիական տնտեսական միության պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պաշտոնական այցով փետրվարի 6-8-ը գտնվում է Կուբայում, որտեղ հանդիպում է ունեցել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հետ: Այս մասին տեղեկացրին ԵԱՏՄ մամուլի ծառայությունից: Տիգրան Սարգսյանի և Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Ինես Մարիա Չապմանի հանդիպման ընթացքում քննարկվել են Կուբայում Միության անդամ երկրների կողմից ներդրումային հնարավորությունները: Չապմանը ներկայացրել է Կուբայի տնտեսական քաղաքականության արդիականացման հիմնական տարրերը՝ հատուկ ուշադրության արժանացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Տիգրան Սարգսյանն ընգծել է ԵԱՏՄ անդամ պետությունների ու Կուբայի միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ հատկապես երկրում տնտեսական նոր ծրագրերի կյանքի կոչման ժամանակահատվածում: «Հաշվի առնելով Կուբայի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությունները` ԵԱՏՄ-ի գործընկերները պատրաստ են մասնակցել այդ գործընթացներին: Ավելին, մեր միության գործարարներից արդեն իսկ կան կոնկրետ նախագծեր և առաջարկություններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Կուբայի Հանրապետության կառավարության փոխգործակցության Ընդհանուր հանձնաժողովի առաջին նիստը: Փետրվարի 6-8-ը Կուբայի մայրաքաղաք Հավանայում Եվրասիական տնտեսական միության ու Կուբայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր