00:00:00

ՀՀ դեսպանն ու Քուվեյթի ԱԳ փոխնախարարը նախանշել են իրավապայմանագրային հարցերին առնչվող գործնական քայլեր

21:22, 08 փետրվար 2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը փետրվարի 7-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, կողմերն ամփոփել են վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ դեսպանության՝ Քուվեյթի իշխանությունների հետ իրականացրած աշխատանքները՝ արձանագրելով, որ երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու տեսանկյունից կարևոր քայլեր են կատարվել։ Կողմերը նաև նախանշել են աշխատանքային և իրավապայմանագրային հարցերին առնչվող հավելյալ գործնական այն քայլերը, որոնք պետք է նպաստեն երկկողմ փոխգործակցության օրակարգի ամբողջացմանը։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր