00:00:00

Էստոնիայի վարչապետն ընդունել է ՀՀ արտգործնախարարին

17:43, 08 փետրվար 2019

Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատաստն ընդունել է պաշտոնական այցով Տալինում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «Փետրվարի 8-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ էստոնական առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր