00:00:00

Հայտնի է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման օրը

19:45, 08 փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նիստը կմեկնարկի ժամը 10:00-ին: Արարատ Միրզոյանը նաև հրապարակել է Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը փետրվարի 12-ին կառավարության ծրագիրը քննարկելու համար Ազգային ժողովի նիստ հրավիրելու մասին: Գործադիրը փետրվարի 8-ի արտահերթ նիստում հաստատել է կառավարության ծրագիրը և ուղարկել խորհրդարանի քննարկմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր