00:00:00

Ժողովրդի պահանջով եմ առաջադրվել․ Նազարյան

13:37, 08 փետրվար 2019

Փետրվարի 17—ին Վայոց Ձորի Մալիշկա համայնքում տեղի են ունենալու համայնքապետի արտահերթ ընտրություններ։ Գյուղապետի պաշտոնին հավակնում է չորս  թեկնածու։ Ուշագրավն այն է, որ հերթական անգամ իր թեկնածությունն է առաջադրել նաեւ նախորդ տարի գյուղաբնակների կողմից մերժված Մհեր Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո Մալիշկա համայնքի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մովսիսյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Գյուղաբնակների արդարացի պահանջից հետո Մովսիսյանը հրաժարական ներկայացրեց։ Նրա դեմ հարուցված քրեական գործ եւս առկա է։ Սակայն նախկին գյուղապետը դարձյալ հայտ է ներկայացրել մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Առաջադրված թեկնածուներից է նաեւ անկուսակցական Գարիկ Նազարյանը։ Վերջինիս հետ Irakanum.am-ը զրուցել է ընթացող նախընտրական քարոզարշավի, համայնքում առկա խնդիրների եւ նախկին գյուղապետի առաջադրման մասին։ Պարոն Նազարյան, ինչու՞ որոշեցինք առաջադրել ձեր թեկնածությունը, ինչպես տրվեց այդ որոշումը։ Առաջադրվելու որոշումն տրվեց ժողովրդի, մեր ազգաբնակչության պահանջով։ Նրանք դիմեցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունեմ վարչարարության մեծ փորձ։ Բացի այդ հեղափոխությունից հետո մոտեցում է փոխվել և  յուրաքանչյուր սրտացավ ու գործունյա մարդ կարող է իր գյուղի բարօրության համար առաջադրել իր թեկնածությունը: Ունեմ փորձ, որը կարող եմ ծառայեցնել իմ գյուղին, իմ ժողովրդին։ Ինչպես եք իրականացնում նախընտրական քարոզարշավը։ Բակային հանդիպումներ եմ անցկացնում, օգտագործում եմ օրենքի շրջանակներում  բոլոր մեթոդները ներկայացնելու համար մեր ծրագրերը, խոսում ենք խնդիրների մասին։ Գյուղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մեզ ծանոթ են, լսում ենք նաեւ առաջարկներ։ Հիմնականում շեշտը դրվելու է  ոռոգման խնդրի, լուսավորության հարցին, ճանապարհները փորձենք հնարավորինս կարգավորել։ Քարոզարշավի համար ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք: -Ա՛յո, Միասին զարգացնենք մեր գյուղը: Ու՞մ եք համարում ձեզ մրցակից։ Անկեղծ ասեմ բոլոր առաջադրված թեկնածուներն էլ մրցակից են, բայց որոշողը ժողովուրդն է լինելու։ Նախկին գյուղապետի առաջադրումը տարօրինակ չե՞ք համարում։ Որպես կանոն տարօրինակ է։ Բայց հնարավոր է, որ քանի դեռ մեղքը ապացուցված չէ, մարդը համարվում է անմեղ, գուցե վստահ է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ առաջադրվել է։ Ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ Ռեալ, նկատի ունենալով, որ գյուղաբնակների պահանջով եմ առաջադրվել, հույս ունեմ, որ նրանք իմ կողքին կլինեն եւ ես կհաղթահարեմ անցողիկ շեմը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր