00:00:00

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը որեւէ քաղաքական խոչընդոտ չկա. Արման Եղոյան

17:22, 08 փետրվար 2019

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի հետ կապված մենք ունենք միմիայն դրական ազդակներ մեր ԵՄ գործընկերների եւ ԵՄ անդամ երկրների գործընկերներից։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Գիտեք, 28 պետություններից 10-ն արդեն վավերացրել են, որոշ պետություններում արդեն փաստաթուղթը գտնվում է խորհրդարաններում, որոշներում ընթացքի մեջ է: Մի խոսքով՝ ես այստեղ որեւէ քաղաքական նեգատիվ ազդակ չեմ տեսել եւ այդ մասին նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին էլ հայտարարեց, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չկա։ Մեծ հաշվով՝ ես չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ»,- այսօր նա՝ հավելելով, որ այս ամիս եվրոպացի գործընկերներից պետք է ստանան ճանապարհային քարտեզը եւ կսկսվի համաձայնագրի կիրարկումը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացին, Եղոյանը նշեց, որ այդ գործընթացը դանդաղեց որոշ օբյեկտիվ պատճառներով. «Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդարանի սպասվող ընտրություններով, որոնք պետք է տեղի ունենան մայիսին: բացի այդ, այստեղ կա նաեւ քաղաքական օրակարգ, որոշակի ռեֆորմների իրականացման տեմպի մասին է խոսքը»: Դիտարկմանը, որ նախորդ ՀՀ իշխանությունները հստակ թիվ էին նշում, որ մոտ 2 տարուց կլինի վիզաների ազատականացումը, Եղոյանը պատասխանեց. «Դե ես հստակ թիվ ասել չեմ կարող, որովհետեւ դա կախված կլինի բազմաթիվ գործոններից, որոնք ես այս պահին կանխատեսել չեմ կարող եւ ոչ ոք չի կարող: Ոչ ոք չի կարող ասել, թե Եվրախորհրդարանը ընտրվելուց հետո ինչ տեմպով կաշխատի, կամ մեզ մոտ բարեռփոխումների կիրարկումը ինչ տեմպով կգնա՝ շատ արագ, թե գերարագ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր