00:00:00

Սաշիկ Սարգսյանը «քցել» է Նիկոլ Փաշինյանին

17:01, 08 փետրվար 2019

Politik.am-ը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,-նոյեմբերի 28-ին Իջևան քաղաքում նման հայտարարությամբ էր հանդես եկալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախընտրական շրջանում վարչապետի այս հայտարարությունը չհերքվեց Սաշիկ Սարգսյանի կողմից, ինչը շատերին տեղիք տվեց կարծելու, որ իրականում նա պատրաստվում է իր ունեցած 30 մլն դոլարը տալ  Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Եվ ահա, ամիսներ անց, Սաշիկ Սարգսյանի փաստաբանը հայտարարում է, որ իրենք երբեք էլ նման հայտարարություն չեն արել։ Իսկ լրատվամիջոցի ճշտող հարցին, թե այդ դեպքում ո՞վ էր Փաշինյանին ասել, որ Սաշիկ Սարգսյանը պատրաստվում է իր ամբողջ գումարը տալ պետությանը, փաստաբանը խորհուրդ էր տվել այդ մասին հարցնել հայտարարություն անողին։ Եվ, եթե հավատանք վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, հավատանք, որ ինքը նախընտրական շրջանում ճշմարտություն է ասել, ապա ստացվում է` վարչապետի դիրքերն այնքան են թուլացել, որ Սաշիկ Սարգսյանը հետ է կանգնում իր խոստումից։ Ըստ էության, Սաշիկ Սարգսյանը «քցել» է Նիկոլ Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր