00:00:00

Կին դատապարտյալները քրեակատարողական հիմնարկում մասնագիտական հմտություններ են ձեռք բերել

16:45, 08 փետրվար 2019

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 7-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների մասնագիտական հմտությունների վերաբերյալ վկայագրերի հանձնման արարողությունը: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության եւ թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում երկու տասնյակից ավելի կին դատապարտյալների համար անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման, խոհարարական  դասընթացներ:  Համակարգչային դասընթացների ընթացքում կին դատապարտյալները կատարել են նաեւ գրքերի թվայնացման աշխատանքներ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե  Վարդանյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, կին դատապարտյալների հետ  մասնագիտական դասընթացներ վարած մասնագետներ, այլք: Գայանե  Վարդանյանը ողջունել է ներկաներին եւ իր երախտագիտությունը հայտնել ծրագրի իրականացմանը աջակցողներին՝ կարեւորելով վերականգնողական այս համալիր միջոցառման արդյունավետությունն ու շարունակականությունը: Կարեն Հակոբյանը նշել է, որ ծրագիրը գրանցել է գերազանց եւ նկատելի արդյունք, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նախագիծն իրականացնող անձնակազմին, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող կանանց, որոնք մասնակցել են դասընթացներին եւ ցուցաբերել բարձր ակտիվություն: Կարեն Հակոբյանը հաջողությունն է մաղթել կին դատապարտյալներին եւ վստահեցրել, որ ձեռք բերված գիտելիքները լինելու են օգտակար, իսկ ակտիվությունը  հետագայում գնահատվելու է: Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները ներկայացրել են նաեւ բիզնես գաղափարներ, որոնք համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում պատժի կրման ավարտից հետո կկարողանան իրականություն դարձնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր