00:00:00

«Ձորակ» կենտրոնում հայտնաբերված խախտումներն ուսումնասիրելու համար ձեւավորվել է աշխատանքային խումբ

16:29, 08 փետրվար 2019

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում խախտումներն ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու համար ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Աշխատանքային խումբը ձեւավորվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված մեծածավալ փաստաթղթում առկա արժանահավատ փաստերի հիման վրա, որն ուղարկվել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն։ Աշխատանքային խումբը գլխավորում է նախարարության վերլուծության եւ մոնիթորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։ Խմբին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել ՄԻՊ գրասենյակի պատրաստած տեղեկանքում ներկայացված թերություններն ու խախտումները եւ կարճ ժամկետներում համապատասխան եզրակացություն տալ՝ դրանք վերացնելու նպատակով։ Նախարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ հավատարիմ է լինելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին եւ շնորհակալություն հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին բարեխիղճ աշխատանքի, նախարարության համակարգում գործող հաստատություններ պարբերական այցերի եւ մշտադիտարկման համար։ Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում հայտնաբերել էր բազմաթիվ խախտումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր