00:00:00

Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին

15:53, 08 փետրվար 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը ներկայացված ծրագիրը բնութագրեց որպես նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր: «Թվեր քննարկվել են և թվեր առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը Հայաստանի զարգացման հետ կապված», -  ասաց նախարարը: Հարցին, թե ինչի՞ վրա հիմնվելով կարող է պնդել, որ ծրագիրը հեղափոխական է, նախարարը նշեց, որ դրա օրինակներից մեկն այն է, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր