00:00:00

Երեւանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ (տեսանյութ)

22:00, 07 փետրվար 2019

25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ  զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մոտ տարածք են ձեռք բերել, սարքավորումներ տեղադրել, ալյումինի ձուլարան են կառուցում: Կարտարվել է 4,2 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ: Ծրագրի պատասխանատուները հավաստիացրել են, որ նորագույն սարքավորումների շնորհիվ բնապահպանական տեսանկյունից գործարանի աշխատանքը բացարձակ անվտանգ է: Անվտանգության համար օդի զտիչ ֆիլտրը տեղադրում են արտասահմանից ժամանած մասնագետները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր