00:00:00

ՀՀ-ում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի էական նվազում է գրանցվել. Փաշինյանը դինամիկան հուսադրող է համարում

14:30, 07 փետրվար 2019

Ընթացիկ տարվա հունվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի թվի էական նվազում է գրանցվել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետեւանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին: ՃՏՊ-ների եւ դրանց հետեւանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթեւ դեպքերը, այնպես որ, իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Այս առումով դինամիկան հուսադրող է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր